Դանիայի պատվիրակությունը միացել է ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությանը
20:56, 26 Ապրիլ, 2024ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դանիայից ժամանած պատվիրակությունը միացել է Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԵՄ դիտորդական առաքելությունը հաղորդագրություն է տարածել X-ի միկրոբլոգում։
The Danish Deployment Facility for Peace and Democracy (DFPD) delegation visited EUMA in Goris area and joined a patrol to learn more about the situation on the ground. Tak for your continuous support to EUMA! @DanishMFA @DKAmbGeorgia pic.twitter.com/IdLXGovcVo
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) April 25, 2024
«Դանիայի խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի պատվիրակությունն այցելել է Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության օպերատիվ գրասենյակ և միացել տարածաշրջանում պարեկությանը՝ տեղում իրավիճակի մասին ավելին իմանալու համար: Շնորհակալություն ենք հայտնում դանիական պատվիրակությանը առաքելությանը հետևողական աջակցության համար», - նշված է հաղորդագրության մեջ։
© 2009 ARMENPRESS.am